Լեոնարդո դա Վինչիի (1452-1519) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որ Լուվրի մեկ այլ սրահ Էին տեղափոխել թանգարանի վերանորոգման պատճառով, վերադարձել է նախկին տեղը: Երկու ամիս առաջ գլուխգործոցը Պետությունների սրահից տեղափոխել էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնվում Ռիշելյեի կողամասում: Agence France-Presse-ը գրում է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում է կտավը, փոխարինվել է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն է արվեստի աշխարհում: